▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռաֆիկ Մաշադյանը և այլք հրաժարականներ են ներկայացրել

Պետական եկամուտների կոմիտեում Դավիթ Անանյանի հրաժարականը միակը չէ, պարզապես մյուսների կապակցությամբ դեռևս հայտարարություններ և պաշտոնական հաղորդագրություններ չեն տրվել:

168.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: 

Ըստ նույն աղբյուրների՝ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը, ինչպես նաև Դ. Անանյանի խորհրդականներն ու օգնականները ևս կհեռանան ՊԵԿ-ից:

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը և Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ազգականներ են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին