Ադրբեջանական haqqin.az կայքում կարդում եմ մի լկտի հոդված «Сегодня – «Иглой» по вертолёту, а завтра – «Смерчем» по городам и сёлам!» վերնագրով:
Բնականաբար, վարժ եմ սրանց զառացանքները լսելուն, բայց այս հոդվածից հետո կրկին մտքումս սևեռվեց Գարեգին Նժդեհի հայտնի վճռակը. «Թշնամուն մի հանցանք ներել` նշանակում է նորե՛րն արտոնել»:
Սրանք միայն ուժի լեզուն են հասկանում, հետևաբար օր առաջ պետք է ՀԱՄԱՐԺԵՔ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ պատասխան տալ, որ էլ ավելի մեծ հանցագործության չմտածեն գնալ: Ու միշտ պետք է սրանց ուղեղում մեխել, որ երբեք ու ոչինչ անպատասխան չի մնալու, մղկտալու են ամեն մի քայլի համար:
Ահա՛ խաղաղության միակ երաշխիքը:
Հ.Գ. Ի դեպ` այդ նյութի հեղինակի անունը ազգանունը Ռամիլ Սաֆարով է ...
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։