Ուկրաինական ստորաբաժանումները կիրառում են ֆոսֆորային զինամթերք Կիեւի շրջանում «Հոստոմել» օդանավակայանի մերձակայքում, հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Նրանք կիրառում են 122 միլիմետր տրամաչափի արկեր Դ-30 հաուբիցների համար եւ ռեակտիվ արկեր դեռեւս խորհրդային արտադրության ԲՄ-21 «Գրադ» համակարգերի դեպքում»,-ասել է նա:
ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ այդպիսի զինամթերքի կիրառումն արգելված է ՄԱԿ-ի 1980 թվականին ստորագրված հռչակագրի երրորդ արձանագրությամբ: