▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ խորհրդարանի պաշտոնական կայքէջում տեղադրվել է ԼՂՀ վարչապետի հայտարարությունը, ինչը հարուցել է Ադրբեջանի դժգոհությունը

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի պաշտոնական կայքում  տեղադրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ «Ղարաբաղը ուժով հետ վերցնելու Ադրբեջանի սպառնալիքը ստիպում է ԼՂՀ ադմինիստրացիային անընդհատ ավելացնել սեփական անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ զինամթերքի մատակարարումը»: Նա նաև հայտարարել է, որ եթե, այնուամենայնիվ, սկսվի նոր պատերազմ, ապա հարյուր հազարավոր մարդիկ կսպանվեն ու կվիրավորվեն, ինչը Ղարաբաղը կհասցնի մասշտաբային հումանիտար ճգնաժամի:

«Սակայն այս պահին ո´չ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակական կարծիքը, ո´չ էլ հակամարտող կողմերի ղեկավարները պատրաստ չեն փոխզիջումների, ինչը դժվարացնում է հակամարտության կարգավորման գործընթացը»,- ասել է Արայիկ Հարությունյանը, փոխանցում է Galatv.am-ը:

Այս հոդված  բարձրացրել է ադրբեջանական ԶԼՄ-ների վայնասունը: Օրինակ, ինչպես  բողոքում է  AZE.az-ը,  հոդվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ԼՂՀ վարչապետը նշված չեն չակերտների մեջ, ինչը որակվել է սադրանք և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը անհարգալից վերաբերմունք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին