▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ–ում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում․ սա կարևոր է, որ բոլորը հիշեն․ Պեսկով

Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ, երկխոսությունը կշարունակվի, Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղրղզստանում ԱՊՀ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նա (Փաշինյանը – խմբ․) դրա համար ունի իր պատճառները, և մենք հարգում ենք դա, սա չի նշանակում, որ դադարեցնում ենք մեր շփումները, մենք շարունակում ենք մեր երկխոսությունը, Հայաստանը եղել է և կլինի մեր դաշնակիցը, մեր հարևանը, այն երկիրը, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան։ Թեկուզ ​​միայն այն պատճառով, որ այստեղ, ամեն դեպքում, ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ սա կարևոր է, որ բոլորը հիշեն»,- ասել է Պեսկովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին