▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեստորանում ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԵՐԳԵԼ Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ

Երևանի Հրազդան ձորում գործող «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրում երեկ մի քանի աղջիկներ երգիչներին պատվեր են տվել ու խնդրել եներգելուց առաջ ասել հետևյալ նախադասությունը. «Ամերիկայից եկած Արմինեն խնդրում է Վանո Սիրադեղյանի պատվին երգել «Պառավ յարս» երգը»։

Այս մասին գրում է A1 պլյուս գործակալությունն ու ներկայացնում մանրամասներ, ըստ որի ականատեսը պատմել  է՝ աղջիկները պատվիրում են ու 5 հազար դրամն էլ հետը տալիս մատուցողին։ Մատուցողը կարդում է պատվերը։ «Խնդիր չկա»,-ասում է ու հեռանում։ Բեմ հասնելուն եւ թուղթը երգչին հանձնելուն պես սկսվում է ռեստորանի աշխատակիցների հրապարակային «կոնսուլիումը»։ Քիչ հետո մատուցողը վերադառնում է. «Վարյանտ չկա, չի լինի»։ Ինչու՞։ Չի կարող ասել, թե ինչու՞, բայց չի լինի։ «Միգուցե «Ամերիկայից եկած Արմինեն խնդրում է» բառերը հանե՞նք»,-հարցնում են աղջիկները։ Մատուցողն ասում է՝ չի լինի։ Չի ասում, թե որ բառերն են տեքստում ավելորդ։ «Միգուցե «Պառավ յարս»-ի փոխարեն ուրիշ ե՞րգ պատվիրենք»,-շարունակում են աղջիկները։ Չի լինի։ Իսկ առանց տեքստի կլինի՞։ Կլինի։ Ի վերջո 5 հազար դրամանոց «երգն» ի լուր ռեստորանում հաց ուտող մոտ 100 հոգու հնչում է այսպես. «Ձեր իսկ պատվերով՝ «Պառավ յարս»»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին