▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Մելքոնյան. Արմեն Մարտիրոսյանի «քաջագործությունների» վերաբերյալ տեսահոլովակը

<<Յութուբով>> նայեցի Արմեն Մարտիրոսյանի <<քաջագործությունների>> վերաբերյալ տեսահոլովակը…Հոգեխանգառմունքի նոպա?, <<գժական>> քայլվածք , պահելաձեւ մոր եւ երեխայի հետ պողոտայի բանուկ մասում?, սա ուղղակի նման է կամիկաձեի վարքագծի…

Քաղաքապետի թեկնածուն ծեծ ու ջարդով է? սկսում իր քարոզարշավը, թե մտածում է ոստիկան ծեծելով հեշտությամբ քաղաքապետ կդառնա: Սա նշանակում ձեռքերը փրփուրներին գցել, սա նշանակում է սադրել, հրահրել, փորձել միջադեպ ստեղծել, լարվածություն հաղորդել, փչացնել ամեն ինչ…Փչացնել օրվա խորհուրդը, տոնական տրամադրությունը… Ես մի քանի անգամ նշել եմ, կրկին ստիպված եմ անդրադառնալ: Ժողովրդավարությունից, օրենքների գերակայությունից, պարկեշտությունից խոսալուց բացի, բարի եղեք ինքներդ եղեք այդպիսին…

Ձեր այսօրվա <<զորախաղերը>>, <<զորաշարժերը>>, հետախուզական եւ տեղական բնույթի մարտերը լիովին պատռեցին ձեր դիմակը եւ ցույց տվեցին ձեր իրական դեմքը… Արմեն Մարտիրոսյանի կազմակերպած երթը ճանապարհի բանուկ մասով, գժական շոուն, ոստիկանին խեղդամահ անելու փորձը մեկնաբանության կարիք չունի: Եվ պատահական չէ, որ իմանալով իր արարքի լրջությունն ու հնարավոր հետեւանքները նա փորձում է իր համախոհների միջոցով շեղել հանրության ուշադրությունը` տանելով այլ հարթություն, թե իբր ոստիկաններն են հրել մորը եւ երեխային…

Իսկ ոստիկանները ապրեն, նրանք չպատասխանեցին սադրանքին, նույնիսկ շատ մեղմ գտնվեցին… Սա կարծես թե նախանցյալ տարվա Հանրապետության հրապարակի զառա-մարիամախոտային սցենարին է նմանվում…Նույն հիստերիկ պահվածքը, նույն անմտածված գործողություններն ու վարքը: Այս կուսակցությունը կարծես թե կրկին իր էժանագին գործելակերպին է վերադառնում…

Իսկ Րաֆֆինն?, իսկ Րաֆֆին արդեն մոլորվել է… Եկեղեցին պատրվակ? նստավայրին մոտենալու համար, ընդհարում? Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառելուց հետո, վիրավորական խոսքեր? ուղղված Վեհափառին…Սա արդեն վերջն է, սա արդեն նման է ամենաթողության… Եվ ինչ, այսպիսի կամիկաձե քաղաքապետ? Երեւանին…Ոչ, շնորհակալ ենք, չենք ուզում…Չափներդ անցել եք արդեն <<բարեւ-կարմիր արեւներ>>, ժամանակն է, որ փոխեք ձեր լկտիության ժառանգական գենը…

 

Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին