▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը չէր կարող Արսինե Խանջյանին և Ատոմ Էգոյանին քաղաքացիություն տալ

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը  Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնել Արսինե Խանջյանին և  Ատոմ Էգոյանին:

 

 

Դրանից հետո համացանցում որոշ օգտատերեր ու որոշ կայքեր հիշեցրել են, որ սփյուռքահայ արվեստագետ զույգը Հայաստանի Հանրապետության կացության հատուկ կարգավիճակի անձնագրեր  է ստացել նաև 2002 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից:

Վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը համացանցում հնչած կածիքներին հետևյալ կերպ է արձագանքել.

 

 

 

Հետաքրքիր է, որ 2002-ի սեպտեմբերի 23-ին  Ատոմ Էգոյանն ու  նրա տիկինը՝ Արսինե Խանջյանը ՀՀ նախագահ  Ռոբերտ Քոչարյանից արդեն  ստացել էին  Հայաստանի Հանրապետության կացության հատուկ կարգավիճակի անձնագրեր:

«Ժողովուրդ ջան, ուրեմն Արսինե Խանջյանին ու Ատոմ Էգոյանին 2002 թվին Ռոբերտ Քոչարյանը չէր կարող քաղաքացիություն տալ մի պարզ պատճառով. 2002 թվականին ՀՀ սահմանադրությամբ դեռեւս արգելված էր երկքաղաքացիությունը եւ մեր սիրելի կանադահայ գործիչներին տրվել էր ոչ թե քաղաքացիություն, այլեւ այսպես կոչված հայկական Green card` 10 տարվա կեցության իրավունք, որը ՀՀ անձնագրի իդենտիկ տեսք ուներ` 1 տարբերությամբ միայն. անձնագրի երրորդ էջին կնիք կար, որտեղ նշվում էր, որ այն 10 տարի ժամկետով է տրված:

Սա է ողջ եղելությունը` իբր, Ատոմի եւ Արսինեի 16 տարի առաջ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ, ուստի արձանագրում ենք, որ խոսք չի կարող լինել երկու անգամ քաղաքացիություն շնորհելու մասին: Ատոմը եւ Արսինեն ՀՀ քաղաքացի են դարձել սեպտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ինչի առիթով եւ շնորհավորում եմ իրենց ու մեզ բոլորիս:

 

Բարի գալուստ նոր կարգավիճակով Նոր Հայաստան

Բարի գալուստ նոր կարգավիճակով Նոր Հայաստան :)»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին