Այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստին քննարկման էր դրվել ԳԱԼԱ խմբակցության նախագիծը՝ Ռոբերտ Քոչարյանին, Գորիկ Հակոբյանին, Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումը:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խնդրանքով դիմեց ԳԱԼԱ կուսակցությանը, որպեսզի օրակարգից հանեն ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը՝ պատճառաբանելով, որ հանգուցյալ է:
Ավագանու 33 անդամներից 18-ը կողմ քվեարկեցին Սերժ Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշմանը, 17-ը՝ Ռոբերտ Քոչարյանին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում էր շնորհվել դեռ 2006թ.-ին, երբ ՊՆ նախարար էր:
Նշենք, որ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը բարձր կոչում է, որը շնորհվում է են մարդիկ, ովքեր ունեն բավարար արժանիքներ: Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում ստացել Վիկտոր Համբարձումյանը, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Շառլ Ազնավուրը, Արտավազդ Փելեշյանը, Արթուր Ալեքսանյանը եւ էլի շատ շատերը: