▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը կալանավայրում սկսել է կարդալ «Leadership» գիրքը

Վերաքննիչ քրեական դատարանում hետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ նիստը հետաձգվել է, այն կշարունակվի վաղը՝ ժամը 12։00-ին:

 

 

Լրագրողները մինչ նիստի մեկնարկը խնդրել էին ճշտել, թե ինչ գիրք է Քոչարյանը կարդում կալանավայրում: Նիստի ավարտին լրագրողի դիտարկմանը, որ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանը ուսանողների հետ հանդիպմանն ասել էր, որ ինքը գիրք կարդալ չի սիրում, հիմա ի՞նչ գրքեր է կարդում կալանավայրում, Ալումյանն ասաց, որ ճշտել է Ռոբերտ Քոչարյանից. «Նախ ես չգիտեմ, որ ինքը այդպիսի բան ասած լինի, որ ինքը գիրք կարդալ չի սիրում: Բայց ես ճշտեցի, որ երեկ ավարտել է Francis Fukuyama «Identity» գիրքը, եւ սկսել է կարդալ Siemens Says հեղինակի «Leadership» գիրքը:

Աղբյուր՝ armtimes.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին