Հայցվոր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը անակնկալ հայտարարություն է արել դատարանում:
Նա հայտարարել է. «Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ այս հայտարարությունը անելով՝ պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից: Նման դեպքում ես կխնդրեի նիստը նշանակել հնարավորինս շուտ»,-ասել է Ալումյանը:
Պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանն էլ հայտարարել է, որ իր վստահորդը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին:
Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում՝ անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: