Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդի կազմում: Այս մասին հայտնել է «Սիստեմա» ԲՖԿ–ի հիմնական բաժնետեր և սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկով՝ հավելելով, որ ընկերությունում Քոչարյանի նկատմամբ դատական գործը համարում են քաղաքական: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ես միայն ցանկանում եմ մի ինֆորմացիա տալ: Դուք գիտեք, որ Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ եղել է տնօրենների խորհրդի անդամ: Այսօր նա կրկին կալանավորված է: Նախ մենք կարծում ենք, որ մեղադրանք չկա, բացի դրանից պրոցեսը քաղաքական է: Մենք որոշել ենք, որ նա մնալու է տնօրենների խորհրդի անդամ»,-ասել է Եվտուշենկովը:


