Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր չի մանսակցի Երևանի ավագանու ընտրություններին և չի քվեարկի։

Այս մասին hraparak.am-ին հայտնեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Թե ինչու, Սողոմոնյանն ասաց․ «Առնվազն այն պարզ պատճառով, որ նրա անձնագիրը ՀՔԾ-ն վերցրել է, իր մոտ չէ»։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն իր մոտ է պահում Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը՝ պայմանավորված նրա նկատմամբպ հարուցված քրեական գործով։


