▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

Պատճառը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակն է: «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։

Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից։

Իսկ Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը։ Նա և իր ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, չեն կարող ներկայանալ դատական նիստին։

Բացի այդ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։

Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 9-ին, ժամը 13:00-ին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին