Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի բան էլ ասեմ ու երևի լռեմ, շատ խոսեցի։ Հայկ Հարությունյանի կասկածելի ինքնասպանությունը պետք է ազդակ հանդիսանա, որպեսզի իրավապահ կառույցները վերջապես բացահայտեն ՆԳ և ԱԱՆ փոխնախարար Արծրուն Մարգարյանի, Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի, պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու և մնացյալ բոլոր սպանությունների ու կասկածելի ինքնասպանությունների դեպքերը։
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք դա անհնար էր, իսկ հիմա պահը մոտեցել է»։