▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց


Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնեց, որ  ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննության նիստը հետաձգվել է. «Դատական նիստը հետաձգվեց, որևէ նոր բան տեղի չի ունեցել, ես ներկայացնում էի իմ բողոքը, որը չհասցրեցի ավարտել»,-ասել է պաշտպանը:

 

 

 

 

 

 

 

 

Հայկ Ալումյանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազու­թյան բողոքը և Քոչարյանի խա­փանման միջոցը կալանք ընտ­րելու հարցի քննությունն ուղար­կել Վերաքննիչ դատարան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դա­տախազությունը պահանջում էր, որ Վճռաբեկ դատարանը բե­կանի Վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ թողնի առաջին ատյանի դատարանի կողմից հուլիսի 27-ին կայացված որոշումը, որով 1998-2008թթ. ՀՀ  նախագահի պաշտոնը զբաղեց­րած Ռոբերտ Քոչարյանի նկատ­մամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին