Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ երկրորդ նախագահի կողմից հնչած գնահատականին Սերժ Սարգսյանի հակադարձմանը:
«Մեր քաղաքացիներն ունակ են ինքնուրույն եւ ըստ արժանվույն գնահատել ինչպես սահմանադրական փոփոխությունները նախաձեռնողների, այնպես էլ դրանց դեմ հանդես եկողների փաստարկների կշիռը: Հասարակական տրամադրությունների եւ գնահատականների ամենաօբյեկտիվ ցուցիչն այսօր սոցիալական ցանցերի տեսությունն է, որը, մեղմ ասած, բացարձակապես հանրաքվեի կողմնակիցների օգտին չէ»,- հայտարարել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ 2rd.am-ին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել էր, թե նախկին նախագահների քննադատությունները Սահմանադրության նախագծի վերաբերյալ մերկապարանոց մեղադրանքներ են: