▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանը՝ փոխոստիկանապետին եւ Երեւանի քաղաքապետին. yerkir.am

Yerkir.am-ը գրում է. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարզացրույցից հետո փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հնչեցրած կարծիքներին.

«Ես կանդրադառնամ իշխանության ներկայացուցիչների /մասնավորապես' Երևանի քաղաքապետի և փոխոստիկանապետի/ արձագանքներին, քանի որ դրանք վերաբերում էին բարձրացված հարցերի էությանը և տեղի ունեցողի փաստարկման ու բացատրման մի  փորձ էին հանդիսանում:   Բացատրությունները ոչ մի նոր բան չեն պարունակում, ըստ էության` շարադրվում է այն ամենը, ինչը և վրդովեցնում է հասարակությանը, և ինչի դեմ այն շարունակում է բողոքել: Հարց է ծագում' եթե ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ է հասարակության վերաբերմունքն այդքան բացասական: Չէ՞ որ մեր ժողովուրդը միանգամայն ադեկվատ է և համբերատար, նույնիսկ' չափազանց համբերատար: Ուրեմն ի՞նչն է նրան այստեղ հուզում: Այդ հարցը առաջին հերթին պիտի իրենք իրենց տան իշխանությունները, այդ թվում` և Երևանի քաղաքապետարանը: Փոխոստիկանապետ Հովհաննիսյանի բացատրությունները, ըստ էության, ոչ միայն չտվեցին նշված խնդիրների պատասխանները, այլև բերեցին նոր հարցեր:  

Այսպես` Հովհաննիսյանը բաց է թողնում գլխավոր հանգամանքը` Ռոբերտ Քոչարյանի  հարցազրույցում խոսք չէր գնում այն մասին, թե ինչպես են ձևավորվում տուգանքների չափերը, այլ խոսվում էր այն մասին, որ այդ չափերը համադրելի չեն մեր քաղաքացիների եկամուտների մակարդակի հետ և հաստատագրված նվազագույն աշխատավարձի զգալի մասն են կազմում: Դիմեմ գերմանական փորձին, որը Հովհաննիսյանի կողմից աղճատված է ներկայացվել:   Ահա  Գերմանիայում գործող արագության գերազանցման համար տուգանքների գրաֆիկը.   Բնակելի վայրերում թույլատրելի արագության գերազանցման համար նախատեսված տուգանքները` Գերմանիայում.   Թույլատրելի արագության գերազանցում  կմ/ժ/   Տուգանք /եվրո/   Մինչև 10-ը   15   11-15   25   16-20   35   21-25   80   70 և  ավելի 680   Չբնակեցված վայրերում թույլատրելի արագության գերազանցման համար նախատեսված տուգանքները.   Թույլատրելի արագության գերազանցում/կմ/ժ/   Տուգանք/եվրո/   Մինչև 10-ը   10   11-15   20   16-20   30   21-25   70   70 և ավելի   600   ծանոթություն. Տուգանքների աղյուսակները ամբողջական չեն, դրանք ներկայացնում են ամենից հաճախ կրկնվող տուգանքները և այն տուգանքները, որ շրջանառել էր Ս. Հովհաննիսյանը   Հիշեցնեմ, որ Գերմանիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 1380 եվրո: Այսինքն` սահմաված արագության 20կմ/ժ. գերազանցման համար տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 2,5 տոկոսը: Հայաստանցի վարորդները այդպիսի գերազանցման համար վճարում են 30 հազար դրամ կամ նվազագույն աշխատավարձի 60 տոկոսը:   Գերմանիայում խախտումների ճնշող մեծամասնությունը կատարվում են 20-25 կմ/ժ.-ի շրջանակներում և այդ տիրութի համար միջինացված տուգանքը գտնվում նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի շրջակայքում: /Մանր խախտումների քանակը շատ ավելի շատ է, քան խոշորները, նույնիսկ` այս տիրույթի շրջանակներում/: 680 եվրո տուգանքը, որը շրջանառում է Հովհաննիսյանը, պատիժ է, որը սահմանված է արագությունը ավելի քան 70 կմ/ժ.-ով գերազանցելու համար /ճանապարհային սանձարձակության համար/: Այսպիսի դեպքերի բաժինը խախտումների ընդհանուր ծավալում չնչին է և կազմում է տասներորդական տոկոսներ:  Բայց նույնիսկ այդ խիստ տուգանքը Գերմանիայում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից քիչ է կազմում:   Ինչ վերաբերում է  Հայաստանում սահմանված արագության գերազանցման,  այսպես կոչված, «չտուգանվող շեմին», ապա դա արդարացման շատ թույլ փաստարկ  է. այսպես թե այնպես, գոյություն ունի արագության հաշվարկման և դրա գերազանցման ինչ-որ զրոյական կետ, որից անցումով էլ հաշվարկվում է տուգանքը հայտնի չափերով:  

Այժմ այն մասին, որ տուգանքների չափերը նշանակալիորեն ավելացվել են 2007 թվականին /նկատի ունեն նախագահ Քոչարյանի ղեկավարման օրոք/: Իսկապես, այդպիսի փոփոխություն եղել է հենց 2007 թվականին, սակայն այժմ տուգանքների գործնական կիրառումը հիմնվում է միանգամայն այլ տեխնիկական բազայի և տուգանողների այլ շարժառիթների վրա: Հենց այս պատճառով դժգոհությունը սկսեց կրել այսքան մասսայական բնույթ: Անցյալում թույլ տրված սխալն ուղղելու փոխարեն 2012թ.-ին, իսկ հետո նաև 2013 թվականին տուգանքների չափերը նորից ավելացան: /Տե'ս «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 07.02.2012 և 13.07.2013 թթ փոփոխությունները/:     Անհրաժեշտ է խստության խելամիտ աստիճան, որը ճանապարհներին կարգուկանոն կապահովի ՝ առանց  վարորդների վրա ավելորդ հոգեբանական ճնշման: Տաքսու վարորդը Երևանում չպիտի ողջ օրն աշխատի ամբողջ աշխատավարձը կորցնելու վտանգի ճնշման  տակ: Սա դժվար թե ամրապնդի անվտանգությունը ճանապարհներին:  Ամենօրյա սթրեսի այդպիսի աստիճանի առկայությամբ պետությունը հետագայում իր քաղաքացիների բուժման վրա կծախսի տասնապատիկ ավելի շատ միջոցներ, քան կստանա տուգանքներից: Հնարավոր է, որ սա փոխոստիկանապետի և մասնավոր ընկերության  գործը չէ, բայց, այ, կառավարության և հարկատուների գործն է` հաստատ:   Քոչարյանը հղում էր արել գերմանական փորձին հատկապես այն պատճառով, որ այդ երկրի պրակտիկան համարում է առավել հավասարակշռված: Իմիջիայլոց, գիտի և սեփական փորձով, քանի որ վերջին 5-6 տարիներին շատ է երթևեկում ղեկին եվրոպական ճանապարհներով:      Եվ հետո` Հովհաննիսյանի  հայտարարությունից այդպես էլ պարզ չի դառնում, թե որքան է վաստակում մասնավոր ընկերությունը:

Դատելով հրապարակված թվերից` երկու տարվա ընթացքում /2011-2013 թթ/  եկամուտի 70-30  հարաբերակցության պարագայում այդ ընկերության արդեն «ետ է բերել» իր 5 միլիարդ դրամի ներդրումները /չենք խոսում ներդրումների ծավալի գնահատման հավաստիության մասին/: Չեմ կարծում, որ Հայաստանում կան բիզնեսներ, որտեղ ներդրված միջոցները վերադարձվում են երկու տարում: Որպես արդարացում՝ մատնացույց է արվում անցումը 50-50 համամասնությանը:  Մենք երկար փնտրեցինք այդպիսի հարաբերակցություն զարգացած երկրների պրակտիկայում, բայց հուսահատված դադարեցրինք որոնումները: Գուցե պարոն  Հովհաննիսյանը մեզ հուշի, թե որտեղ փնտրենք գոնե նման մի բան: Ընդհանրապես, հաշվի առնելով գործունեության բնույթն ու եկամուտների աղբյուրը, ընկերության շահույթը պետք է խստագույնս սահմանափակ լինի, իսկ եկամուտների մասին տեղեկատվությունը դառնա հանրությանը հասանելի:   Ակնհայտ է, որ խախտումներ արձանագրող մասնավոր ընկերությունը, բիզնեսի տրամաբանությունից ելնելով, անընդհատ կձգտի ավելացնել իր շահույթը՝ ավելի խորը խցկվելով մեր գրպանները: Այստեղից էլ հայտնվել են «թափառող», ինչպես նաև թիկունքից նկարահանող տեսախցիկները և այլ խորամանկությունները»:  

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին