▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 15-ին, բավարարեց ՀՔԾ միջնորդությունը՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ։

 

 

 

Որոշումը կայացրել է դատավոր Արմեն Բեկթաշյանը։ Միջնորդության քննությունը սկսվել էր մարտի 13-ից։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2018թ․ դեկտեմբերի 7-ից։ Այս տարվա հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին