▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ԱԱԾ-ին և Հանրային հեռուստաընկերությանը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը:

Նա պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները եւ փոխհատուցել զրպարտությամբ պատճառված վնասը:

Հայցը ներկայացվել է մարտի 3-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

/filemanager/uploads/2020/03/week-1/Aram_Orbelyan.jpg

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը, ում հետ զրույցում Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը ասել է, որ հայցի պատճառն այն է, որ հունվարի 30-ին Հ1-ի լուրերի գլխավոր թողարկման ընթացքում Արամ Օրբելյանի վերաբերյալ ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ. «Ռեպորտաժի ժամանակ նշվել է, թե Արամ Օրբելյանը 2019 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել Սահմանադրական դատարան: Դա իրականությանը չի համապատասխանում»:

Հարցին՝ ԱԱԾ-ին ինչո՞ւ են դատի տվել, Բեգլարյանը պատասխանել է.

«Եթե հավատանք լուրերի հրապարակմանը, ԱԱԾ-ն նշված տեղեկատվության սկզբնաղբյուրն է»:

Փաստաբանի խոսքով՝ պահանջում են ե՛ւ հերքում, ե՛ւ յուրաքանչյուր պատասխանողից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում:

Իսկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվակ­ան եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը, կայքի զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք զրպարտություն համարում է Օրբելյանի ՍԴ այցելելու մասին ռեպորտաժը, պատասխանել է.

«Մենք հղում ենք արել մեր աղբյուրի՝ ԱԱԾ-ի վրա: Մենք անանուն ու անհասցե աղբյուրներով չենք գրել: Ողջ մամուլը լցված է անանուն աղբյուրներով: Եթե Օրբելյանը խնդիր ունի, թող գնա ԱԱԾ-ի հետ պարզի»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին