▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարակել է պարզաբանում՝ գործի հետ կապված տեխնիկական պատճառաբանությունների և հարակից հանգամանքների մասին: Ըստ փաստաբանների՝ առկա իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության և արդյունավետ դատական պատշպանության իրավունքների կոպտագույն խախտումներ է պարունակում: Միջազագային և ՀՀ սահմանադրական իրավունքում գործող ազատության կանխավարկածից բխում է, որ մինչև նշված տեխնիկական խնդիրների կարգավորումը Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի ազատության մեջ այլ ոչ կալանավարյում և հետևաբար գործող իրավապահ համակարգը Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքի հետագա խախտումները բացառելու համար պետք է անհապաղ ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին՝ մինչև տեխնիկական բոլոր խնդիրների լուծում և գործի բնականոն ընթացքի վերականգնում։

 

 

 

 

 

 

Փաստաբանական թիմի պարզաբանումը՝ ստորեւ

«- 2019թ հուլիսի 11-ին դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ «․․․ դատական ակտը [վերաքննիչ դատարանի դատական ակտի մասին է հարցը] պետք է հինգ օրվա ընթացքում տրամադրվի կողմերին, և գործը դրանից հետո անմիջապես ուղարկվի դատարան»

– 2019թ օգոստոսի 14-ին ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ քրեական գործը 06.08.2019թ. մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան և այն գտնվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.3-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումների տիրույթում, նշված պայմաններում չեն կարող իրացվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները: Եթե ավելի պարզ՝ գործը Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո չի մակագրվի նոր դատավորի և գործի վարույթը չի վերսկսվի, քանի դեռ վճռաբեկ դատարանը գործով որոշում չի կայացրել: Ընդ որում, նշվում է որ գործը մուտքագրվել է վճռաբեկ դատարան օգոստոսի վեցին, սակայն դատալեքս տեղեկատվական համակարգում նշված է գործի ստացման ավելի վաղ ամսաթիվ՝ 15.07.2019թ

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ, որ քանի դեռ չկա Վճռաբեկ դատարանի միջանկյալ ակտի բողոքով որոշումը, հիմնական գործով չի կարող վերսկսվել Ռ Քոչարյանի հիմնական գործով քննությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին