▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանի կողմից բերված բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց:

 

 

Ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրել էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը՝ հաշվի առնելով Վազգեն Ռշտունու նախկինում ԶԼՄ-ներով ներկայացրած տարբեր դիրքորոշումները, ներառյալ դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմանը համաձայն լինելու վերաբերյալ: Այսօր նրա ներկայացրած միջնորդությանը միացան նաեւ մեղադրող դատախազներ Կարեն Բիշարյանը եւ Վահե Դոլմազյանը:

armtimes.com-ն է գրում և նշում, որ նա մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը, նիստի ընթացքում կարծիք հայտնեց, որ չի կիսում դատավարության մասնակիցների մտահոգությունը եւ քանի որ այն ընդունել էր վարույթ, գտնում էր, որ կարող էր կայացնել օբյեկտիվ դատական ակտ. «Սակայն հաշվի առնելով, որ դատավարության մի կողմը չունի վստահություն իմ նկտամամբ, որ կայացվելիք դատական ակտը կարող է լինել օբյեկտիվ եւ եթե պրոֆեսիոնալ իրավաբանները չունեն այդ վստահությունը, ենթադրում է, որ հասարակության անդամները նույնպես կարող են այդ վստահությունը չունենալ: Հաշվի է առնվել նաեւ հանգամանքը, որ տվյալ գործով Ալեքսանդր Ազարյանը հայտնել է ինքնաբացարկ եւ իմ կողմից շարունակել քննել տվյալ բողոքը, կստացվեր, որ ինչ-որ մեծ ցանկություն ունեմ այս բողոքը այնումենայնիվ քննելու: Իհարկե, մոտեցումը այլ կլիներ, եթե դատավարության մասնակիցները վստահեին եւ իրենք նույնպես համարեին, որ դատարանը կարող է տվյալ գործով անկողմնակալ որոշում կայացնել»,- ասաց Ռշտունին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շաբաթներ առաջ նրա անունը շրջանառվեց Ռոբերտ Քոչարյանի գործի ելքը կանխորոշելու հետ: Մասնավորապես, հրապարակումներ եղան այն մասին, որ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը եւ Մխիթար Պապոյանը: «Հաշվի առնելով, որ մեր հետ կապված հագամանքր պետք է պարզեն համապատասխան իրավասու մարմիններում, թե արդյոք մենք մասնակցություն ունեցել ենք Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացված դատական ակտի գրելու գործընթացին...կամ տվյալ հանգամանքը պետք է հաստատվի, կամ պետք է հերքվի»,- եզրափակեց դատավոր Վազգեն Ռշտունին:

Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ Քոչարյանը անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատ էր արձակվել, ինչից հետո Հովհաննես Խուդոյանը դիմել էր վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով այդ հիմքով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Քննիչը մերժել էր պաշտպանի միջնորդությունն, ինչից հետո նա դիմել էր առաջին ատյանի դատարան։ Դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ապրիլի 12-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։ Այս որոշումը Խուդոյանը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում:

 

 

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Նրա կալանքը փոփոխվել է Արցախի նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին