▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննության գործով դատական նիստը հետաձգվեց և  կշարունակվի վաղը` 15:00-ին:

 

 

Մուրադյանը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը չի ավարտել իր բողոքը: Նա դժվարացավ ասել` վաղը կավարտվի՞ բողոքի քննությունը, թե՞ ոչ:

 «Մենք առարկելու ենք, բայց բողոքը ամբողջությամբ լսելուց հետո, բավական աշխատանք կա անելու»,- ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին