Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը ընդմիջվեց և կշարունակվի վաղը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Շուրջ 7 ժամ տևած դատական նիստն ընդհատվել է՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։

Այսօր Քոչարյանին պաշտպանները ներկայացել են իրենց բողոքները, ինչից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը առարկություններ է ներկայացրել։


