Մեղադրական կողմը կբողոքարկի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատական ակտը: Այս մասին լրագրողներին ասացին մեղադրանքը պաշտպանող դատախազները:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ասաց, որ, դատական ակտը քիչ առաջ են ստացել, դրա պատճառաբանություններին այս պահին ծանոթ չեն, բայց հաշվի առնելով ընտրված խափանման միջոցի հիմնավորվածությունը եւ այն, որ գտնում են՝ ընտրված խափանման միջոցը միակն էր, որ կարող էր զսպել նրա պատշաճ վարքագիծը, հետեւաբար պետք է բողոքարկեն դատական ակտը։
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Կարեն Բիշարյանն էլ նշեց, որ չպետք է շեշտադրել ԼՂՀ գործող և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը, որովհետև իրենք հարցը դիտարկում են բացառապես իրավական տիրույթում:
Դատախազները ընդգծեցին, որ Քոչարյանի՝ ազատության մեջ գտնվելու ընթացքում պատշաճ վարքագիծ չդրսեւորելու ռիսկն առկա է։
Կարդացեք նաև՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց ազատությամբ՝ Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ
Կարդացեք նաև՝ ՀՀ գլխավոր դատախազության արձագանքը՝ «3 օր շարունակ փաստերը լղոզող» Քոչարյանի փաստաբանների դիրքորոշումներին
ՀՔԾ-ն արձագանքել է Արամ Օրբելյանի հայտարարությանը
Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Գորիկ Հակոբյանը տեսանյութեր էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին
«Պտի իրանցից փախնե՞մ. ո՞վ են իրենք». Ռոբերտ Քոչարյան
«Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, ու նստած լսելու ես»․ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին
Արցախի նախագահներին Ռոբերտ Քոչարյանը դիմավորեց գրկախառնությամբ, իսկ դահլիճը՝ ծափերով
Քոչարյանի դատավարությունից հեղափոխությունը նոր է սկսվում. Տիգրան Խզմալյան


