▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոնալդուի սիրելին՝ Ջորջինան, ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի նորեկ, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, որը հունվարի 27-ին դարձավ 29 տարեկան, ծննդյան արարողությունը նշել է Ռիադում գտնվող հայկական «Լավաշ» ռեստորանում:

Ջորջինան ծննդյան արարողությունը նշել է ընտանեկան միջավայրում: Մոդելը լուսանկարներ է հրապարակել արարողությունից:

Ծաղիկների շքեղ փնջերը, եռահարկ տոնական տորթն ու տոնական/անվանական ճաշացանկն ինքնատիպ կերպով զարդարել են արարողությունը:

Ռիադում գտնվող «Լավաշ» ռեստորանի ինստագրամյան էջն էլ տեսանյութ է հրապարակել Ջորջինա Ռոդրիգեսի ծննդյան օրվա խնջույքից:

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

Սկզբնաղբյուրն՝ այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին