▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Россия 1-ը ռուսաստանցիներին առաջարկեց քվեարկել կամ Հայաստանի, կամ Ուկրաինայի օգտին

РОССИЯ 1 hեռուստաալիքով`«Եվրատեսիլ - 2014-ի» առաջին կիսաեզրափակչի առիթով կազմակերպված հեռուստատեսային շոուի ժամանակ, որի մասնակիցներն իրենց աջակցությունն էին հայտնում ՌԴ-ի մասնակիցներին` Տոմարևա քույրերին, հյուրերն առաջարկեցին, քանի որ ռուսաստանցիները չեն կարող քվեարկել իրենց երկրի մասնակիցների օգտին, ձայները տալ կամ Հայաստանին, կամ Ուկրաինային:

Հաղորդման մասնակիցներից մեկն էլ առաջարկեց վեր կանգնել քաղաքականությունից և պարզապես քվեարկել արվեստի օգտին:

Նշենք, որ «Եվրատեսիլ - 2014-ի» առաջին կիսաեզրափակչին մասնակցում է 16 երկիր, որից 10-ը հայտնվելու են եզրափակչում։ Արամ MP3-ի Not Alone-ը ոչ միայն «Եվրատեսիլ - 2014-ի» առաջին կիսաեզրափակչի ֆավորիտներից է, այլև մրցույթում հաղթանակի գլխավոր հավակնորդներից մեկը։

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ`

ԱՌԱԶԻՆ ԱԼԻՔ

РОССИЯ 1

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին