«Ատելության մթնոլորտ կա այն մարդկանց մեջ, ում որևէ մեկը չի սիրում, և նույնիսկ իր շրջապատում ատելի է։ Իշխանությունը ոչ մեկին չի ատում, մենք ուժեղ ենք, մենք հաղթող ենք, մեր հետ մեր ժողովուրդն է, ու սիրում ենք և որևէ մեկին ատելու նպատակ չունենք։ Դա սերմանում են իրենք, պարզ պատճառով, որպեսզի մեզնից սարքեն այն հրեշը, որն իրենք կան»,- լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն, ում խոսքով՝ ժողովուրդը շատ լավ գիտի, թե նախկին իշխանությունները որ տեսակն են։
«Դուք, զինվորական բժշկին ախռանիկներով քացով ծեծող տեսակ եք, դուք, մարդ առևանգող, տարածքներ խլող, ընտրություններ կեղծող, մականունավոր, ախրաննիկներով ման եկող տեսակ եք, մենք այդ տեսակը չենք, իրենց մոտ չի ստացվելու մեզ այդ տեսակը սարքել, թող մոռանան։ Իրենց տեսակը վերացող է»,- եզրափակել է նա։
Ալեն Սիմոնյանը նաև ասել է, որ Ռուբեն Հայրապետյանների եւ մնացածների վրա ՀՀ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում, որովհետև միակ թույլ չտվողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։
«Ռուբեն Հայրապետյանների եւ մնացածների վրա ՀՀ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում, որովհետև միակ թույլ չտվողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանն է։ Մենք իրենց տեսակը չենք, որովհետեւ մենք մարդակեր, մարդ սպանող, մարդ ծեծող, մարդ առեւանգող չենք։ Դա այն մարդը չէ՞ր, որ ասում էր, ես ի՞նչ պետք է անեմ, պտի ծեծեմ։ Մենք այդ տեսակը չենք, այդ տեսակը մերժվել է ՀՀ քաղաքացիներ կողմից եւ իրենք ատելիներով, որ ատում են բոլորին, եւ որոշել են, որ մնացած բոլորն են էլ են ատում, նրանց թվում է, թե նույն ձեւ մենք նույն հրեշը պետք է դառնանք։ Ես դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, ՀՀ հարգելի քաղաքացիներ, հպարտ քաղաքացիներ, մի տրվեք այդ սադրանքներին, ՀՀ իշխանությունն ուժեղ է, քան երբեւէ, ուժեղ է ձեզանով եւ ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք այդ տեսակը չենք դառնալու։ ՀՀ–ում գործում է օրենք, եւ այդ օրենքի հետեւանքով՝ իրենք ոչ միայն կոշիկների հետ կապված, այլ ընդհանուր առմամբ շատ խնդիրներ են ունենալու»,-նշել է նաև։
Մանրամասն՝ տեսանյութում
Դիտեք նաև՝