Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ավագանու որոշմամբ `մայրաքաղաքն այսուհետ ունենալու է նաև գլխավոր ռեժիսոր. այդ հաստիքը ներառվել է Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչությունում:
Ըստ ավագանու որոշմամբ` Երևան քաղաքի գլխավոր ռեժիսորի աշխատավարձը կազմում է 196 հազար դրամ:
Asekose.am-ի ունեցած տվյալներով` գլխավոր ռեժիսորի հաստիքը զբաղեցնելու է Ռուբեն Հովհաննիսյանը, ով հասարակությանը հայտնի է Արմենիա հեռուստաընկերությունից, որտեղ ժամանակին վարում էր հեռուստահաղորդումներ, իսկ վերջին շրջանում Ռուբեն Հովհաննիսյան հանդես էր գալիս տարբեր միջոցառումների ռեժիսորի դերում: