Ռուբլու անկմանը հետևող դրամի անկումը բերելու է դրամով հաշվարկված գազի թանկացմանը, ինչն իր հերթին բերելու է տրանսպորտի և մնացած այլ ծառայությունների և ապրանքների թանկացմանը, և դրա դեմ պայքարելն անիմաստ կլինի` ծառայություն մատուցողն ուղղակի կոլապսի կենթարկվի: Դրանից խուսափելու մեկ միջոց եմ տեսնում` անմիջապես փոփոխել ՌԴ-ից ներմուծվող գազի գնի հաշվարկի սխեման` դոլարի փոխարեն հիմքում դնելով ռուսական ռուբլին` որքան էլ դա տհաճ լինի մեզ համար: Դրա օրինակն արդեն կա` ղացախները Չինաստանին վաճառվող գազի համար օգտագործելու են թենգեն և յուանը` իրենց դրամական միավորները: Ասեմ, որ դրամի նկատմամբ ռուսական ռուբլու տատնումները այնպիսի չափի չեն, որպեսզի առաջացնեն նույն իրավիճակը` ինչ դոլար-դրամի դեպքում: Կարծում եմ, որ հարգարժան ՎՎՊ-ն պետք է համաձայնվի այս տարբերակին, եթե չի ցանկանում բունտային ֆորպոստ, քանի որ բունտը կանխարգելող հիմնական գործոնը` ռուսական տրանսֆերտները արագ արժեզրկվում են: Մնում է, որ Սերժը համարձակություն ունենա նման խնդրանք-պաղատանքով դիմելու ՎՎՊ-ին:
Ռուբլու անկմանը հետևող դրամի անկումը բերելու է դրամով հաշվարկված գազի թանկացմանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet