▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս հայտնի դերասանը դպրոց է բացում, որտեղ աշակերտներին կսովորեցնեն օրալ սեքսով զբաղվել

Ռուս հայտնի դերասան Նիկիտա Ջիգուրդան պատրաստվում է բացել դպրոց, որտեղ աղջիկներին և տղաներին կսովորեցնեն զբաղվել օրալ սեքսով: Ի դեպ` 53-ամյա դերասանը պատրաստվում է իր դպրոց հաճախող աշակերտների հետ կիսվել իր իսկ սեռական փորձով: Ջիգուրդայի վարպետության դասերին աղջիկներին օրալ սեքս կսովորեցնեն, իսկ տղամարդիկ կսովորեն Նիկիտայի նման սեքսուալ շշուկով մռնչալ իրենց կանանց ականջների մոտ:

«Իհարկե, եթե այսպես կոչված պոռնոյում գերխնդիր է լինում եւ այդ կատարում է տաղանդավոր մեկը, նա գիտի, թե հանուն ինչի է ստեղծում այն: Պոռնոն արվեստ է դառնում այն ժամանակ, երբ հոգու եւ ոգու գերխնդիրը նվազեցվում է, այն, ինչով զբաղվում էին տաճարներում՝ Կամասուտրան օգտագործելով որպես աղոթքի շարունակություն: Բանն այն է, որ քրմերն ու քրմուհիները տաճարներում աղոթում էին սեռական ակտի ընթացքում: Այժմ նույնպես շատերն աղոթում են սեռական մերձեցման ընթացքում:

«Ուրախ եմ, որ այժմ հնարավորություն կա հասնելու մեր պատմության խորքերին, բայց միայն մի  պայմանով, եթե դա կարվի հանուն սիրո և հանուն հոգեկան սեքսի: Պոռնոն էլ է հոգեւոր լինում: Երբ դերասանները մրցում են Ին-Յան առճակատմամբ: Միմյանց սպանելու փոխարեն՝ կարելի է սեքսով զբաղվել: Դասընթացները թրեյնինգներ են լինելու, Օշի դպրոցի նման: Դպրոց, որտեղ լինելու են աստվածուհիների եւ օրալ սեքսի դասընթացներ, տեխնիկական եւ հոգեկան, կինը պետք է տիրապետի դրանց: Այնտեղ նաեւ հոգեբանական եւ խաղային թրեյնինգներ են լինելու»,- նշել է հայտնի դերասանը:
Նշենք, որ Նիկիտան պատրաստվում է նմանատիպ դպրոց բացել նաև Հունաստանում: 

Հիշեցնենք, որ Նիկիտա Ջիգուրդան մինչ այս գրեթե միշտ աչքի է ընկել իր սկանադալային պահվածքով և տարօրինակ ու ագրեսիվ կերպարով:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին