▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս կոմունիստները Թուրքիայի հարցում դեմ են Պուտինին

Ազերիական APA գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է,որ իրենք դեմ են ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմանը...Այնուհետ Զյուգանովն ազերի լրագրողին իր զարմանքն է հայտնել,թե ինչու՞ է Թուրքիայի նախագահ Էրդողանն այսքան համառություն ցույց տալիս..."Կարելի էր ցավակցել ռուս օդաչուի մահվան առթիվ,ներողություն խնդրել և խոստանալ անաչառ հետաքննել տեղի ունեցածը...Երկխոսություն սկսելու համար Թուրքաիան պետք է այս ամենը անի..",-շարունակել է Զյուգանովը..Իսկ վերջում էլ ռուս կոմունիստների թրքասեր առաջնորդը հայտարարել է,որ շատ լավ կլիներ,եթե Ադրբեջանի սուլթան Ի.Ալիևը միջնորդեր՝ռուս-թուրքական հարաբերություններն ամրացնելու համար...
Շնորհակալություն կարելի է հայտնել ՌԴ ԿԿ ղեկավարին,որ ևս մեկ անգամ բացահայտեց,որ իրենց կուսակցությունը հակապետական է...Բոլշևիկների առաջնորդ Լենինի և Զյուգանովի միջև ոչ մի տարբերություն չկա..Երկուսն էլ դավաճան են և ստահակ իրենց էությամբ...Ի շնորհիվ ռուս կոմունիստների է պահպանվել Թուրքիան այն սահմաններում որն ունի այսօր...Հենց դավաճան Լենինի հովանավորությամբ քեմալակաները վերջնական գրավեցին Զմյուրնիան և Ալևելյան Թրաքիան և 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի,և 1921 թ. հոկտեմբերի 13-ի ռուս-թուրքական պայմանագրերով Թուրքիային նվիրեցին պատմական Հայաստանի հողերը՝սահմանն անցկացնելով Ախուրյան և Արաքս գետերով...Սրան ի համալրում՝Քեմալին հաճոյանալու համար Նախիջևանը և Արցախը ստահակ ռուս կոմունիստները նվիրեցին նորաթուխ Ադրբեջանին,որը Թուրքիայի հարավկովկասյան "պրոյեկտն" էր,որը պաշտպանություն գտավ նաև ռուս կոմունիստների կողմից...Ու այս ամենին Մ.Քեմալը հասավ մի քայլի դիմաց՝խոստացավ տկարամիտ Լենինին դառնալ սոցիալիստական երկիր և այդ գաղափարախոսությունը տարածել Մերձավոր Արևելքում...Այս հայտարարությունից հետո էլ քեմալականները Լենինին գոհացնելու համար Թուրքիայի դրոշը "ներկեցին" կարմիր գույնով՝Կրուպսկայայի ամուսնում ապացուցելով,որ իրենք արդեն սոցիալիստական երկիր են...Իսկ հետո,տեղի ունեցավ այն,ինչ տեղի ՊԵՏՔ է ունենար՝թուրքերը կրկին թիկունքից հարվածեցին Ռուսաստանին...
Զարմանալի է,որ քաղաքականապես թրծված Զյուգանովը ցույց է տալիս,որ տեղյակ չէ Ի.Ալիևի երեկվա հայտարարությանը,որտեղ վերջինս հայտնել էր,որ ԱՄԵՆ ՀԱՐՑՈՒՄ Թուրքիայի կողքին է...Այսինքն,ինքը ՉԻ ԿԱՐՈՂ լինել միջնորդ ՌԴ-ի և Թուրքիայի միջև.Ալիևը Էրդողանի կողքին է...
Ռուսաստանի կոմունիստների առաջնորդը այս հայտարարությամբ ապացուցեց,որ իր համար ռուս զինվորի կյանքը ԶՐՈ է...Նա առաջարկում է Էրդողանին "դեժուրնի",բայց իրենցից բան չներկայացնող մի երկու բառ ասել Պուտինին,որ վերջինիս զայրույթը նվազի...
Ռուս կոմունիստների առաջնորդի բարբաջանքից պարզ է դառնում,որ Թուրքիայի հարցում ԴԵՄ են Պուտինին,քանի որ հենց ՌԴ նախագահն է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման հեղինակը...
Հ.Գ.Սա առաջին դեպքը չէ,երբ Գ.Զյուգանովն ի ցույց է դնում ոչ միայն իր թրքասիրությունը,այլև՝ ոչխարասիրությունը...Բացի նրանից,որ ամեն իր ազերիներին տված հարցազրույցում սազն առած գովում է Իլհամ և Մեհրիբան Ալիևներին,այս տարվա մայիսի 9-ին ընդառաջ հայտարարել էր,որ շատ ուրախ կլինի,եթե ՀԵՐՈՍ քաղաքների շարքում տեսնի նաև Բաքուն...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին