▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական Կարմիր խաչի բեռնատարն Աղդամով շարժվել է դեպի Ստեփանակերտ

Առավոտյան, ռուսական Կարմիր խաչի ընկերության բեռնատարն Աղդամով շարժվել է դեպի Ստեփանակերտ:

Տարածված տեղեկության համաձայն՝ նշվում է նաև, որ Աղդամի ճանապարհի հետ միասին կբացվի նաև Լաչինի միջանցքը, սակայն արդյոք դա տեղի կունենա` մեծ հարց է:

Տեսանյութը ներկայացրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանն ու գրել՝ Այնուամենայնիվ ռուսական հումանիտար օգնությունն անցավ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և հիմա ուղևորվում է Ստեփանակերտ...

Թարմացված․  Արցախցի ակտիվիստ Դավիթ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի կոմպրադորական իշխանություններն ուժ են կիրառել տեղում հերթապահող քաղաքացիների նկատմամբ և բացել են Ակնայից եկող ռուսական բեռնատարի ճանապարհը»։

Թարմացված․ Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում։

Աղբյուրը` ԱՀ տեղեկատվական շտաբ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին