▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական լրատվամիջոցները փաստեր են ներկայացնում Վալերի Պերմյակովի կյանքից

Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ն անդրադարձել է Գյումրիում ընտանիքի 6 անդամների գազանաբարո սպանությանը: Սպանության հիմնական կասկածյալ Վալերի Պրեմյակովը ծնունդով ՌԴ Չիտայի մարզից է: Պերմյակովը Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայում ծառայելուց առաջ ծառայել է նաև Չիտայում, իսկ Գյումրիում ծառայության էր անցել նախորդ տարվա դեկտեմբերի 3ից:

Կայքը զրուցել է սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորականի նախկին ծառայակիցների հետ: Ինչպես «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին պատմել է նրա ծառայակիցներից մեկը, սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն արդեն մեկանգամ  Չիտայում փախուստի դիմել էր զորամասից, քանի որ չի ցանկացել ծառայել: Դրանից հետո նա հիվանդանոցում է հայտնվել, այնտեղ մտքափոխ է եղել, այնուհետև զեկույց է գրել, որպեսզի շարունակի ծառայությունը: Ինչպես վստահեցնում են նրա ծառայակիցները, ընդհանուր առմամբ՝ Պերմյակովը «ադեկվատ, շփվող տղա է» ու չեն հավատում, որ նա կարող էր նման բան կատարել:

Հավելենք, որ մինչ ՌԴ Զինված ուժերում զորակոչվելը Պերմյակովը եղել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, քանի որ նրա եղբայրը դատապարտված է եղել սպանության համար: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին