ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում ռուսական խաղաղապահ զորախմբին ուղղված քննադատությունն անընդունելի է. «Մենք բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ իրավիճակը տեղում կարգավորելու համար: Հրապարակային քննադատությունները գործին չեն օգնում. ավելի վատ վիճակներ էլ են եղել: Մենք աշխատում ենք խնդրի կարգավորման ուղղությամբ»,- նշել է նա, փոխանցում է ТАСС-ը: Հիշեցնենք՝ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ «անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկան դառնալու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի՝ ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»: |
«Ռուսական խաղաղապահ զորախմբին ուղղված քննադատությունն անընդունելի է». Զախարովա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet