Այսօր Ռուսաստանի տասնյակ քաղաքներում տեղի են ունենում ցույցեր՝ հաջորդ տարվա նախագահական ընտրություններին չառաջադրվելու մասին Վլադիմիր Պուտինին հասցեագրված պահանջով,-հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Ցույցերն անցնում են «Մենք նրանից հոգնել ենք» և «Բավական է» կարգախոսներով: Բողոքի ակցիաները կազմակերպել է Վլադիմիր Պուտինի սուր քննադատ և ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած «Բաց Ռուսաստան» շարժումը: Ռուսաստանի իշխանությունն այդ ակցիաները որակել է ապօրինի և զգուշացրել, որ իրավապահները կդիմեն համապատասխան միջոցների: Կեմերովոյում արդեն ձերբակալվել է մոտ 20 մարդ: