Ռուսաստանի Դաշնությունը մարտի 23-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը աշխարհի բոլոր երկրների հետ՝ կորոնավիրուսային հիվանդության համաճարակով պայմանավորված:
Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
Նշվում է, որ որոշակի բացառություններ են լինելու միայն Մոսկվայից դեպի մայրաքաղաքներ կատարվող ուղեւորությունների, ինչպես նաեւ այլ երկրներից դեպի Ռուսաստան քաղաքացիների տեղափոխման չարթերային չվերթների համար:
Վերջին տվյալներով, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել է COVID-19 հիվանդությամբ 367 քաղաքացի:


