▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգ կունենա.Պուտին

Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել Բելառուսի հետ համատեղ ՀՕՊ համակարգը և նախապատրաստվել Հայաստանի և Ղազախստանի հետ նման համակարգեր ձևավորելուն: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բարձրաստիճան սպաների ներկայացման արարողության ժամանակ:

«Նախատեսում ենք ամրացնել Բելառուսի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը, ապա ձևավորել նմանատիպ համակարգեր Հայաստանի և Ղազախստանի հետ»:

Նա նշել է, որ ընթացիկ տարում հաջողությամբ են անցկացվել  ռուս - բելառուսական ռազմավարական զորավարժությունները, իսկ Հայաստանի, Բելառուսի, Ղազաստանի և Տաջիսկտանի մասնակցությամբ տարածաշրջանային խմբավորումների ստեղծման հարցն ընթացքի մեջ է:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին