Սկանդալային վարքագծով հայտնի ոճաբան Սերգեյ Զվերեւը համացանցում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է «գլամուրի արքան» մերկ քայլում Մոսկվայի փողոցներով: Նա իր այդ քայլը մեկնաբանել է գրազի պարտությամբ, որի հիմքում Ռուսաստան-Բելգիա ֆուտբոլային հանդիպումն էր: Սակայն հարազատ հավաքականի պարտության պատճառով Զվերև ստիպված եղավ մերկանալ: Ըստ ոճաբանի` այդ հարցում իրեն նույնիսկ անձրևը չի խանգարել, և նա այդ վիճակով հասել է մինչև Կարմիր հրապարակ:
Հիշեցնենք, որ Ռուսատան-Բելգիա հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով` օգուտ Բելգիայի: