Օրերս Մոսկվայի կենտրոնում կազմակերպված երեկոներից մեկի ընթացքում, որտեղ ներկա են գտնվել ինչպես ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչները, այնպես էլ մի շարք ազդեցիկ մարդիկ, Ռուսաստանի «ոսկե ձայնը» համարվող Նիկոլայ Բասկովը բացեիբաց ծաղրել է «գլամուրի թագավոր» Սերգեյ Զվերևին: Նշենք, որ երեկոյից հետո երկու արտիստների վեճը տեղափոխվել է նաև համացանց:
Միմյանց ծաղրելու պատճառը շիկահեր Բասկովի պիջակներն են, որոնք ըստ Զվերևի` նա իբրև թե գողանում է իրենից: Զվերևը չի կարողանում անտարբեր մնալ երգչի բեմական ելույթներին և շատ հաճախ ծաղրում է նրան իր միկրոբլոգի շնորհիվ: Հաշվի առնելով այդ հանգամանքը` Բասկովը որոշել է վրեժխնդիր լինել նրանից և հենց տվյալ երեկոյի ժամանակ լուսանկարել է Զվերևին այն պահին, երբ «գլամուրի թագավորը» ուսումնասիրել է իր բջջային հեռախոսը խոշորացույցի միջոցով: Տեղադրելով այս լուսանկարը համացանց` Բասկովը գրել է.
<<Պլաստիկ վիրահատությունները չեն անցնում առանց բարդություւնների և թողնում են իրենց բացասական հետևանքը մարդկանց տեսողության վրա>>:
Նիկոլայի այս քայլին ի պատասխան` Սերգեյ Զվերևն էլ իր հերթին է տեղադրել Բասկովից մի լուսանկար, որտեղ խոշոր պլանով ցույց է տրվում երգչի 5-րդ կետը (հետույքը): Լուսանկարը նա մակագրել է այսպես.
<<Կոլյային անհապաղ վիրահատություն է պետք>>:
Ըստ ամենայան հավանականության` Զվերևը այս կերպ փորձել է ակնարկել, որ Նիկոլայը պետք է մտածի քաշի մասին` կրճատելով իր սնդդակարգը: