▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանն ամենահզորն է կամ ինչպես «սովետական» ոգին վերադարձավ ռուսական եթեր

Արդեն տեղեկացրել ենք, որ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Տոլմաչևա քույրերը եզրափակիչում են, սակայն տվյալ դեպքում պետք է նշենք, որ պակաս ուշագրավ չեն նաև այն քննարկումները, որոնք տեղի էին ունենում ռուսական հեռուստանախագծերում: Օրինակ, ըստ համացանցի օգտատերի` «Прямой ефир» հաղորդման շրջանակներում հյուրերի արձագանքն անառողջ էր, քանի որ հաղորդման մասնակիցներն անընդհատ շեշտում էին, որ իրենք ամենաուժեղն են, Ռուսաստանն ամենահզորն է և նմանատիպ այլ մտքեր էին հնչեցնում: Նույնիսկ  եղան մարդիկ, ովքեր ասացին. «Ինչ լավ է, որ Ռուսաստանից բացի  եզրափակիչում են նաև Հայաստանը և  Ուկրաինան, չէ՞ որ նրանք էլ են մերոնք» կամ էլ «Մեր աղջիկներին սպասվում է մեծ համերգարշավ ոչ միայն Ռուսաստանում, այլև այն երկրներում, որոնք մեզ հետ պարտավոր են ընկերական հարաբերություններ պահպանել»:

Դե ինչ, առաջարկում ենք դիտել քննարկման «ոսկե» հատվածները, որից կարող ենք եզրակացնել, որ  խորհրդային  ոգին  վերադարձել է ռուսական եթեր:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենալու «Եվրատեսիլ 2014»  երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցելու են Մալթան, Իսրաելը, Նորվեգիան, Վրաստանը, Ավստրիան, Լիտվան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Բելառուսը, Մակեդոնիան, Շվեյցարիան, Հունաստանը, Սլովենիան և Ռումինիան:  

Եզրափակիչ փուլը մայիսի 10-ին է, որին կմասնակցի նաև Հայաստանի ներկայացուցիչը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին