▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսաստանն օգտագործում է «երթուղի» տերմինը». Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը։

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը քննարկվել է Սոչիում՝ եռակողմ գագաթնաժողովում»,- ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Անադոլու» գործակալության՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հարցին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ համապատասխան աշխատանքները կշարունակվեն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ երեք երկրների փոխվարչապետերի նախագահությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին