▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում 4 հոգուց բաղկացած ընտանիք են սպանել

 

Տուվայում 4 հոգուց բաղկացած ընտանիք են սպանել: Այս մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ ԱԻՆ աշխատակիցները բնակարաններից մեկում հրդեհի մարման ընթացքում հայտնաբերել են 4 մարդու դի, այդ թվում՝ 2 երեխայի: Ամուսինների մարմինները հայտնաբերվել են բռնի մահվան նշաններով դանակի բազմաթիվ վնասվածքներով, իսկ երեխաներին, ովքեր եղել են 4 և 6 տարեկան, խեղդված են գտել ջրում: 

Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է ընթանում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին