▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում կորոնավիրուսից հայուհի է մահացել. նա հայտնի համաճարակաբան էր. МК

Ուրբաթ երեկոյան Մոսկվայի «Նովոմոսկովսկիյ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը: Այս մասին գրում է Московский комсомолец-ը։

69-ամյա կինը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 23-ին։ Նա ունեցել է բարձր ջերմություն և շնչառական դժվարություններ։ Ուրբաթ նրան տեղափոխել են Կոմունարկա գյուղի հիվանդանոց, որտեղ նախնական հաստատվել է COVID-19-ի ախտորոշումը։ Մի քանի ժամ անց Հասրաթյանը մահացել է։ Նախնական տեղեկություններով, Հասրաթյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Արփիկ Հասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, վարակային հեպատիտի բուժման ոլորտում հայտնի մասնագետ, աշխատում էր Մոսկվայի համալսարաններից մեկում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին