▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում պատասխանել են ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

Հայաստանում ոչ բոլորն են հիացած լինելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը։ Այսպես է Lenta.ru-ի հետ զրույցում սենատորն արձագանքել Հայաստանի և ՀԱՊԿ հարաբերություններում անդառնալիության կետի մասին Հայաստանի վարչապետի խոսքերին։

«Հայաստանն ինքնիշխան պետություն է: Ուրիշ բան, թե որքանով կարող է այս երկրի վարչապետը հայկական պետության անունից հայտարարել նման ճակատագրական որոշումներ, ես չգիտեմ։ Որքանով նա դա անելու բարոյական և այլ իրավունք ունի՝ ես չգիտեմ։ Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ Հայաստանում ոչ բոլորն են հիացած նման հայտարարություններով»,- ասել է Կլիմովը։

«Դժվար ժամանակներ են, բայց դեռ ավելի լավ է հիմնվել հարեւանների հետ լավ հարաբերությունների վրա, քան հեռավոր երկրներից ինչ–որ միրաժների։ Բայց, կրկնում եմ, այս հարցը սահմանադրական ընթացակարգերի շրջանակներում պետք է որոշեն հենց հայերը»,– հավելել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին