Ռուսները թույլ են տվել, որ ադրբեջանական ֆուռերը Աղդամի բլոկպոստից շարժվեն դեպի Ստեփանակերտ:
Միաժամանակ, ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ կից գրառմամբ. «Անգամ ադրբեջանցիներն են հեգնում իրենց իշխանությունների կողմից Արցախից ուղարկված «հումանիտար» օգնությունը: Ադրբեջանցի ծաղրանկարիչ Գունդուզ Աղաևի այս նկարում գրված է. «Ճամփա տվեք: Հումանիստներն են գալիս»: Ինչպես տեսնում եք մեքենաների հետևում ադրբեջանցի ոստիկաններ են՝ մահակներով զինված»: