▲ Դեպի վեր

Ուրբաթ, 28.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ռուստամ Բաքոյանը ներողություն պետք է խնդրի Էդգար Ղազարյանից` վճարելով 1 միլիոն դրամ փոխհատուցում. փաստաբան

ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ներողություն պետք է խնդրի Էդգար Ղազարյանից` վճարելով 1 միլիոն դրամ փոխհատուցում: Այս մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

«Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ Ռուստամ Բաքոյանը տասնյակ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հասցեին:

Ֆիդելիսի փաստաբանական թիմը, ստանձնելով Էդգար Ղազարյանի շահերի պաշտպանությունը, հասավ արդյունքի: Դատարանը բավարարեց ներողություն խնդրելուն և պատճառված ոչ նյութական վնասի հատուցմանը պարտավորեցնելու պահանջները: Իսկ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն անփոխոխ թողեցին մեր վստահորդի օգտին կայացված վճիռը»,-գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին