▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոզա Ծառուկյան.«Ծառուկյանը մինչև օրվա վերջ կխոսի»

 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, այն հարցին, թե արդյոք նրա որդին կառաջադրվի 2013թ. նախագահի ընտրություններում, պատասխանեց. «Ամեն ինչ նորմալ է»:

Ի՞նչ նկատի ունեք` կառաջադրվի՞ նա՝ հարցին նա բառացիորեն ասաց: «Նկատի ունեի` ոչ, կասեի, որ ցանկացած մարդ իրեն հասանելիք աշխատանքը թող անի մեր երկրի համար եւ ամեն ինչ լավ է լինելու: Խնդրում եմ առաջադրվելու մասին հարցն ինձ մի տվեք, այսօր մինչեւ օրվա վերջ կիմանաք` կառաջադրվի, թե ոչ: Խնդրում եմ ուրիշներին հարց տվեք»- ասել է նա «Ա1+»-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ռոզա Ծառուկյանը Գյումրիում հայտարարել է, որ իր որդին 100 տոկոսով կառաջադրվի:

Իսկ ավելի վաղ էլ  հայտարարել էր, թե չի ցանկանում, որ իր որդին առաջադրվի առաջիկա ընտրություններիում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին