Ֆրանսիայում ահաբեկիչները կրկին կրակում են աջ ու ձախ, սա արդեն ոչ թե կրոնի համար պայքար է, այլ սպանդ:Համոզված եմ այդ հանցագործները ջիհադիստ են: Սովորական մահմեդականը, սպանդ չէր կազմակերպի: 2 տասնյակից ավել մարդիկ են վիրավորվել վերջին գործողությունների արդյունքում, իսկ երկուսը զոհվել են: Հաշվի առնելով, որ Ֆրանսիայում մահմեդականները շատ են, համոզված եմ, որ այդ երկու տասնյակ վիրավորների մեջ հաստատ մահմեդականներ էլ կլինեն:
Բայց չեմ հասկանում նաև Ֆրանսիացիներին, հատուկ գործողությունները ուղիղ եթերով ցուցադրելու կարիք չկա: Այդ ամենը կարող է գրգռել մնացած ջիհադիստներին: