Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Հոսանքի տատանումներն Օպերայում ներկայացում են տապալել: Սա արդեն խայտառակություն է, մանավանդ, մեր իրականության հետևանքների մասին տեղեկացվում են նաև հյուրախաղերով Երևանում գտնվող օտարերկրացի դերասանները:
Հոսանքի անջատումները մի քանի ամիս է՝ Երևանում «օրինաչափություն» են. եթե մի քիչ պատկերավոր արտահայտվենք, քաղաքի կեսը լյույս չունի, մյուս կեսը՝ ջուր:
Խնդրի մասին շատ երկար կարելի է խոսել, մանավանդ՝ պատկան մարմիններից յուրաքանչյուրն իր «ճիշտն» ունի և մյուսի «սխալի ապացույցը»:
Սակայն երկրում գնալով ամրապնդվում է այն տեսակետը, որ մեզանում կառավարման տոտալ ճգնաժամ է: Մինչ սա չվերացվի՝ հնարավոր չէ տարբեր ոլորտներում լոկալ առաջընթաց ապահովել»։
«Սա արդեն խայտառակություն է»․ Սուրեն Սուրենյանց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet